Իրավունք

Փարիզում մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրությունը

2 րոպեի ընթերցում

Փարիզում մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում(ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի ընտրությունը, որին մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ, դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատգամավորը, հանձնաժողովի նիստն ընթանում է գաղտնի և արդյունքների մասին տվյալներ չի կարող հաղորդել:

ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան:ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուներն են նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։ Նրանց հետ փակ-գաղտնի հարցազրույց կվարվի, քվեարկությամբ հանձնաժողովը թեկնածուներից որևէ մեկին կերաշխավորի` ներկայացնելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որի՝ հավանաբար ամառային նստաշրջանի ընթացքում քվեարկությամբ կընտրվի դատավորը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության` նոր ձևավորված հանձնաժողովի հիմնական անդամի պաշտոնն ստանձնել է այս տարվա հունվարից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում