Թուրքիան մեկուսանում է աշխարհից. այն հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել հետ կանչել այդ երկրում իր դեսպանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին համապատասխան որոշման մասին հայտարարությունը տեղադրված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:

Միաժամանակ հունիսի 3-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն է կանչվել Անկարայում Բրազիլիայի դեսպանը, որին ներկայացվել է խնդրի վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշումը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետևանքով ներկայում Թուրքիան դեսպան չունի նաև Վատիկանում, Լյուքսեմբուրդում, Ավստրիայում:

Բրազիլիայի Դաշնային Սենատն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

Հայերեն English Русский

ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 30 միլիոն եվրոյի աջակցություն՝ էներգետիկ խոցելիությունը նվազեցնելու համար. Moldpres

«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բրիտանական բանակի պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է. Տիգրան Ավինյան

Ֆրանսիան ոտքի կկանգնի. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը՝ երկրի քաղաքական ճգնաժամի և ապագայի մասին

Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով

Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում

Կատարի վարչապետը Թրամփի և Վենսի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները