Նատալյա Վուտովան ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցություն է ակնկալում տարբեր ոլորտներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի արդարադատության համակարգի կարողությունների ստեղծման, արդարադատության և իրավական համագործակցության վարչության բաժանմունքի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է եվրոպական կառույցների հետ գործակցությունը, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում, որոնք ուղղված են օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի արդիականացման խնդիրների լուծմանը:

Նատալյա Վուտովան նշել է, որ Եվրոպայի խորհուրդը շրջանառության մեջ է դնում գործողությունների նոր ծրագիր, և սերտ համագործակցություն է ակնկալվում Հայաստանի ոստիկանության հետ՝ կոռուպցիայի, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ոստիկանությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել նշված ոլորտներում, իսկ ընտանեկան բռնությունների դեմ պայքարը բարձրացվել է որակական նոր աստիճանի, ինչի վկայությունն է համապատասխան ստորաբաժանման վերակազմավորումը վարչության, ինչը էապես ընդլայնել է աշխատանքի ծավալներն ու արդյունավետությունը:

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլում ծառայությունների գիտատեխնիկական հագեցման և արդիականացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ եվրոպական կառույցների հետ աշխատանքը այսուհետ էլ կտա ակնկալվող արդյունքներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին