ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախ» հայրենակցական միությունը հունիսի 1-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել արտերկրում բնակվող արցախցիներին իրենց արձակուրդն անցկացնել Արցախում: Հայտարարությունը դրական արձագանք է ստացել հանրության լայն շրջանակների կողմից, սակայն ակնհայտ է, որ ոչ բոլորն են պատշաճ կերպով տեղեկացված Արցախ այցելելու պայմանների մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունից, կառույցը հորդորում է Արցախ այցելել ցանկացողներին օգտվել karabakh.travel վեբ-կայքում հրապարակված օբյեկտիվ ու համապարփակ տեղեկություններից: Բացի այդ` վեբ-կայքում գործում է «Զբոսաշրջային օպերատորների և գործակալների պետական ռեեստր» բաժինը, որտեղ տեղադրված է դեպի Արցախ ճամփորդություն կազմակերպող զբոսաշրջային ընկերությունների ցանկը: