Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահաջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահաջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակ, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը:

Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը նահաջել է 7 հորիզոնականով: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Բելգիան, երրորդն Արգենտինան է: Տասնյակում հայտնվել են նաև Կոլումբիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Ուրուգվայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականն իր հերթական հանդիպումը կանցկացնի արդեն հաջորդ շաբաթ` հունիսի 13-ին մրցելով Պորտուգալիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում