Սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է. Հակոբ Ավետիքյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի համար վերջին 10 օրը խաղաղ է եղել: Սակայն դա խաբուսիկ խաղաղություն է եւ առավելապես նման է փոթորկից առաջ կարճատեւ հանգստության: Արաբագետ Սարգիս Գրիգորյանն ու «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հավաստիացնում են` իրավիճակը Սիրիայում օրհասական է, սիրիահայերի դրությունը` ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հակոբ Ավետիքյանը շեշտում է, որ վերջին օրերին ամեն օր զանգահարում է Հալեպ, Դամասկոս` ճշտելու տեղի հայության վիճակը: «Մայիսը ծանր ամիս էր Սիրիայի հայության համար, հայկական հաստատություններն էին ռմբակոծվում, եկեղեցին եւ այլն: Վերջին 10 օրերին, սակայն, դրությունը խաղաղ է: Բայց դա փոթորկից առաջ տիրող խաբուսիկ խաղաղություն է: Բոլորը սպասում են, որ Հալեպի վրա հարձակումներ կարող են լինել»,- ասաց Հակոբ Ավետիքյանը՝ հավելելով, որ համայնքից տեղեկացրել են, որ Հալեպում 35 հազարից 7000 հայ է մնացել: «Մնացել են տարբեր պատճառներով: Մի մասն ունի խանութ, տուն, որոնք իրենց բացակայությամբ անպայման կկողոպտվեն, մյուս մասի զավակները ծառայության մեջ են, մարդիկ չեն կարող իրենց երեխաներին թողնել ու դուրս գալ»,- ասաց Ավետիքյանը:

Խոսելով սիրիահայերի խնդրի մասին՝ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ «Իսլամական պետության» զինյալները շարժվում են դեպի քրդաբնակ շրջաններ: «Այս պահին «Իսլամական պետությունն» ու ընդդիմադիր խմբավորումները, որոնց վերահսկողության տակ էր այդ հատվածը, պայքարում են միմյանց դեմ: Եթե Սիրիան կիսենք հյուսիսի եւ հարավի, հյուսիսային հատվածում են ընթանում գործողությունները, այնտեղ քրդեր են բնակվում: Թուրքիայի սահմանի մոտ է դա, եւ ես չեմ բացառում, որ ցամաքային գործողություններ էլ լինեն Թուրքիայի կողմից, եթե շարունակվի»,- ասաց Գրիգորյանը: Հակոբ Ավետիքյանի փոխանցմամբ, բազմաթիվ սիրիահայեր մեկնում են Բելգիա եւ Գերմանիա, սակայն այնտեղ նրանք չեն կարողանում հարմարվել. նրանց մոտ բացի հոգեբանական ճգնաժամից նաեւ նյութական խնդիրներ են առաջանում: Այս առումով Ավետիքյանը շեշտում է, որ լավագույն տարբերակն այն կլինի, որ Վիզայի եւ քաղաքացիություն ստանալու համար գումար չվերցնելուն զուգահեռ Հայաստանում քայլեր ձեռնարկեն սիրիահայերին բնակարանով ապահովելու ուղղությամբ: Քանի որ Հայաստանում բնակարանները թանկ են, լավագույն տարբերակն, ըստ Ավետիքյանի, կարող է լինել Արցախը: Ինչ վերաբերում է սիրիահայերի գալուն, ապա Ավետիքյանը հավաստիացնում է, որ նրանք լավ հեղինակություն ունեն, երկար աշխատելու սովոր են եւ աշխատանքից չեն բողոքում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում