Իրավունք

ՀՀ ոստիկանապետը հերքում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի բեմադրված լինելու վարկածը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանապետը հերքում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի բեմադրված լինելու վարկածը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համոզված է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրված չէ: Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը նշեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նախաքննությոմնը շարունակվում է: «Այս պահին ավելին չեմ կարող ասել, քանի որ նախաքննությունը շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ոստիկանապետը:

Հարցին, թե հնարավոր է, որ մեքենայի վրա 20 կրակոց արձակեն և որևէ մեկը չտուժի, ոստիկանապետը պատասխանեց, որ նման բան հնարավոր է:

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան: Կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում