Իրավունք

Ավելի քան 108 տոննա թմրանյութ Է առգրավվել ՀԱՊԿ-ի երկրների համատեղ գործողությունների ընթացքում

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 108 տոննա թմրանյութ Է առգրավվել ՀԱՊԿ-ի երկրների համատեղ գործողությունների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի երկրների՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի գերատեսչություններն ավելի քան 108 տոննա թմրանյութ են առգրավել համատեղ գործողությունների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Գործողությունների կարճ ժամանակամիջոցում ապօրինի շրջանառությունից հանվել են տարբեր տեսակի ավելի քան 108 տոննա թմրանյութեր: Ռուսաստանում եւ Ղրղզստանում կատարվել են ՀԱՊԿ-ի՝ թմրանութերի տարածման դեմ պայքարի գերատեսչությունների եւ ծառայությունների Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի (ՕՀՀՈՒ) կազմում առանձնացված հատուկ նշանակության ստորաբաժանումների երկփուլ օպերատիվ-մարտավարական վարժանքներ՝ «Գրոմ» պայմանական անվանումով»,- մայիսի 26-ին Դուշանբեում ասել Է Ռուսաստանի Թմրանյութերի շրջանառության վերահսկման համերկրային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների Թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստում:

Իրենց հերթին, Թմրանյութերի շրջանառության վերահսկման համերկրային ծառայության մամուլի ծառայությունում հայտնել են, որ հատուկ գործողություններն իրականացվել են մայիսի 18-ից մինչեւ 22-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում