Իրավունք

Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի տակ Է թողել Լեւոն Հայրապետյանին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի տակ Է թողել Լեւոն Հայրապետյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական Է ճանաչել «Բաշնեֆտ»-ի գործով ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ձամկետի երկարացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դատարանի դահլիճից հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Այսպիսով, դատարանը մերժել Է Հայրապետյանի փաստաբանի բողոքը, որը, վկայակոչելով իր պաշտպանյալի առողջական վատ վիճակը, խնդրում Էր խափանման միջոցը փոխարինել չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ: Մեղադրյալը տնային կալանքի տակ կմնա մինչեւ հուլիսի 28-ը:

Հայրապետյանին մեղադրում են այն բանում, որ նա մասնակցել Է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ը «Սիստեմա» ընկերությանը վաճառելուն:

Հայրապետյանի նկատմամբ հարուցվել Է եւս մեկ քրեական գործ: Նա մեղադրվում Է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզնեստեւից, որը ներկայում ցմահ բանտարկության Է դատապարտված, 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Այդ գործով հետաքննությունն արդեն ավարտված Է:

Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի կրկնակի քաղաքացիություն եւ անշարժ գույք՝ արտասահմանում, մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրել Է Մոնակոյում: Հետաքննությունն այդ փաստով Էր հիմնավորում նրան մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին փոխադրել են տնային կալանքի: Հայրապետյանի փաստաբանը ավելի վաղ հայտարարում Էր, որ իր պաշտպանյալի առողջությունը խիստ վատացել Է, եւ խնդրում Էր ազատ արձակել նրան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում