Սուրիկ Խաչատրյանը որևէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձի իրականացման մեջ

1 րոպեի ընթերցում

ԲՋՆԻ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձի իրականացման մեջ: Այս մասին Խաչատրյանը նշեց լրագրողների հետ զրույցում` ընդգծելով, որ տեղի ունեցածն անցյալում է: «Աստված ինձ փրկեց: Չեմ կասկածում որևէ մեկին: Ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, ազգային անվտանգությունն աշխատում են, և մենք բոլորս պետք է հանգիստ սպասենք նրանց աշխատանքի արդյունքներին»,-ասաց Սյունիքի մարզպետը:

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան: Կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հայերեն English Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին