Իրավունք

Գլխավոր դատախազը կոչ է անում զերծ մնալ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի վերաբերյալ վաղաժամ եզրահանգումներից

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը կոչ է անում զերծ մնալ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի վերաբերյալ վաղաժամ եզրահանգումներից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կոչ է անում զերծ մնալ ցանկացած հանցագործության առթիվ քրեական գործի վերաբերյալ վաղաժամ եզրակացություններից և քննարկումներից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևւորգ Կոստանյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի վերաբերյալ հարցին, կոչ արեց զերծ մնալ վաղաժամ եզրահանգումներից, քանի որ դրանք ոչ մի կերպ չեն կարող օգնել նախաքննությանը: «Դա անպայմանորեն հանգեցնում է դատավարության ցանկացած մասնակցի իրավունքների խախտմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի հասարակությունն այլևս չի վստահում արդարադատությանը և փորձում է սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկել, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ շատ հաճախ լինում են գործընթացներ, երբ դրանց արդյունքը ոչ մեկին հայտնի չի կարող լինել. քննությունը դեռևս ավարտված չէ, սակայն արդեն հետևություններ են արվում: «Եթե նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, չի ավարտվել, որոշում չի ընդունվել, ինչպե՞ս կարելի է նման հետևեւթյուններ անել»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում