Իրավունք

Ոստիկանությունը Գորիսում կրակոցների մասին ահազանգ է ստացել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Գորիսում կրակոցների մասին ահազանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստինակության Գորիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացել, որ 18:15-ին կրակոցներ են հնչել Գորիսի վարչական տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Այս պահին խումբը դեպքի վայրում է, հանգամանքները պարզվում են»,- ավելացրեց նա:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ կրակոցներն արձակվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, ինչը, սակայն Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ կպատասխանի միայն գրավոր հարցմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում