Պաշտոնական հաստատում. Սյունիքի մարզպետի որդին Ոստիկանությունում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը ներկայացել է Ոստիկանություն: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Տիգրան Խաչատրյանը գտնվում է Ոստիկանության Գորիսի բաժանմունքում:
ՀՀ քննչական կոմիտեն Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում էր կայացրել՝ Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով: Հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք հոդվածը` English