Ճանապարհային անվտանգ երթևեկությունը ՀԿ-ների և պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը Հայաստանում մեկնարկող ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում կրթական ծրագրեր կիրականացնի թիրախային դպրոցներում: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում անցկացված աշխատանքային քննարկման ընթացքում հայտնեց «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի կրթական հարցերով ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը: «Դուք տեղյակ եք, որ ՄԱԿ-ում արդեն ավանդույթ է դարձել ճանապարհային անվտանգության շաբաթ ծրագիրը, որում ներառված է նաև Հայաստանը: Մենք Հայաստանում ճանապարհային անվտանգության մեկնարկող շաբաթը սկսում ենք լրագրողների հետ հանդիպումով, քանի որ շատ ենք կարևորում լրագրողների դերը ճանապարհային անվտանգության ապահովման հարցում: Մենք շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության հետ համագործակցության եղանակով ճանապարհային անվտանգության վերաբերյալ կրթական ծրագրեր կանցկացնենք թիրախային դպրոցներում, որոնք գտնվում են ճանապարհների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Տաթևիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ ծրագրին կմասնակցի նաև Հայաստանի Կին վարորդների ֆեդերացիայի նախագահ Մագա Մարտիրոսյանը, ով Հայաստանի կին վարորդների հետ քննարկումներ կկազմակերպի ճանապարհային անվտանգության թեմայով:

Մագա Մարտիրոսյանը նշեց, որ ֆեդերացիան տարիներ շարունակ համագործակցում է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության հետ: «Հայաստանի Կին վարորդների ֆեդերացիան ստեղծվել է ոչ միայն կին վարորդների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու համար: Մենք ունենք մի շարք ծրագրեր: Առաջին հերթին անցկացնում ենք վարորդական դասընթացներ՝ հակավթարային ուսուցում, և առաջիկա մեր միջոցառումը կլինի հունիսին, որը Հայաստանի կին վարորդների ձևավոր վարման առաջնությունն է: Դա կլինի, երևի, հունիսի 21-ին»,- նշեց նա:

Հայաստանի Կին վարորդների ֆեդերացիայի նախագահը նաև հայտնեց, որ իրենք հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսում են հրավիրել կին վարորդների և կլոր սեղանի շուրջ քննարկում կազմակերպել: «Մենք կլսենք նրանց հուզող հարցերը և խնդիրները և արդեն համապատասխան բնագավառներում կհամագործակցենք գործող կազմակերպությունների հետ: Այնպես որ, աշխատանքներ բավականաչափ տարվել են: Ես «Մագավտո» հաղորդման շրջանակներում էլ մշտապես բարձրաձայնում եմ կին վարորդների խնդիրների մասին: Քանի որ արդեն մեկնարկում է անվտանգ երթևեկության շաբաթը, մենք հաջորդ շաբաթվա ընթացքում ունենք մի շարք ծրագրեր, որոնք կիրականացնենք»,- եզրափակեց Մագա Մարտիրոսյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում