Իրավունք

ՀՀ պատվիրակները ԵՄ/ԵԽ հանդիպմանը ներկայացրել են երկրում կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը

1 րոպեի ընթերցում

ՀՀ պատվիրակները ԵՄ/ԵԽ հանդիպմանը ներկայացրել են երկրում կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ստրասբուրգում կայացած ԵՄ/ԵԽ «Ծրագրային համագործակցության շրջանակ» ձեռնարկի շրջանակում մայիսի 12-ին մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագիրը, դրանից բխող տարածաշրջանային, տարբեր երկրների կողմից իրականացվելիք միջոցառումները:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված առաջընթացները, «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները:

Ներկայացվել են նաև առաջարկներ՝ մեկնարկային ծրագրի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում