Իրավունք

Ոստիկանության Գորիսի բաժնի պետն ազատվել է աշխատանքից

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության Գորիսի բաժնի պետն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը ազատվել է աշխատանքից և ուղարկվել է կադրերի ռեզերվ»,- ասաց Մալխասյանը: Նա նաև նշեց, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես լինում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում