Իրավունք

Մոսկվայի դատարանը կստուգի Լեւոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու օրինականությունը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի դատարանը կստուգի Լեւոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու օրինականությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 25-ին կստուգի «Բաշնեւտ»-ի գործի ֆիգուրանտներից մեկին՝ հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին, տնային կալանքի տակ պահելու օրինականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեեւան: Քննիչի միջնորդությամբ՝ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը սահմանված Է մինչեւ հուլիսի 28-ը, փաստաբանները բողոքարկել են այդ վճիռը:

Հայրապետյանին մեղադրում են այն բանում, որ նա մեղսակից Է եղել 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեւտը», որը նա գլխավորել Է երեք տարի, «Սիստեմա» ընկերությանը վաճառելուն:

Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի կրկնակի քաղաքացիություն եւ ունեցվածք արտասահմանում, մասնավորապես, նա վերջին ժամանակներս ապրում Էր Մոնակոյում: Հետաքննությունն այս փաստով Էր հիմնավորում նրան քննչական մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին փոխադրել են տնային կալանքի տակ: Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել Է, որ իր պաշտպանյալի առողջությունը խիստ վատացել Է եւ խնդրել Է ազատել նրան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում