Փորձագետները քննարկել են ՀՀ-ում օրենսդրական բարեփոխումների ուղիները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում Ծաղկաձորում մեկնարկել է «Ազդեցության գնահատումը՝ որպես օրենսդրության բարելավման արդյունավետ գործիք» աշխատաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 12-ին մեկնարկած աշխատաժողովը ՀՀ արդարադատության նախարարության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված առաջին աշխատաժողովն էր՝ ի շարունակություն Հայաստանում օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատման:

Դրա հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն աջակցելու է Հայաստանի կարգավորիչ բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակմանը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ միջազգային փորձագետներ Նիդերլանդների Թագավորությունից և Ռուսաստանի Դաշնությունից:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բացման խոսքում անդրադարձել է աշխատաժողովի նպատակին ու ակնկալվող արդյունքներին և նշել, որ օրենսդրական գործընթացի նախապատրաստման համար Հայաստանն ընդունել է քաղաքականության և ծրագրերի կազմման ուղեցույց:

«Այդ փաստաթղթում սահմանված են այն առանցքային հարցերը, որոնք հարկ է դիտարկել օրինաստեղծ աշխատանքների ժամանակ, ինչպես նաև այն գործիքները, որոնցով գնահատվում են իրավական ակտի կիրառելիությունը և կիրարկումը՝ այն ընդունելու դեպքում»,- ասել է նախարարի առաջին տեղակալը: Ըստ նրա՝ Կառավարությունը կարևորում է գործող իրավական ակտերի ազդեցության գնահատման ինստիտուտը և պատրաստակամ է շարունակելու ստեղծել այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ օրենքների մշակման գործընթացի վրա: Կարևորելով օրենսդրական մշակումների գործընթացում ԱԺ հետ համակարգված աշխատանքները՝ Արսեն Մկրտչյանն ընդգծել է գրավոր հաղորդակցման մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը, որպեսզի ապահովվի ճիշտ տեղեկատվության փոխանցում և ստեղծվի արդյունավետ հաղորդակցման դաշտ:

«Պետք է գտնել կառուցվածքային այնպիսի կարգավորումներ, որոնք կապահովեն օրենսդիրներին ճիշտ տեղեկատվության փոխանցումը»,- նշել է Արսեն Մկրտչյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ խնդիրը սկզբունքային է և անհրաժեշտ՝ իրավական պետություն կառուցելու տեսանկյունից: Նրա համոզմամբ՝ պետք է նպաստել հասարակական ներգրավվածությանը ոչ միայն օրենքների մշակման, այլև հաջորդող փուլերում:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ Էլիս Թոմասը և իրավական հարցերով օգնական Եվգենիա Ավետիսովան:

Էլիս Թոմասն անդրադարձել է օրենսդրության կենսագործման բարելավման գործիքներին և ազդեցության գնահատման կառուցվածքին՝ շեշտելով, որ օրենքի նախագծերի մշակմանը պետք է նախորդեն քննարկումներ: Ըստ նրա՝ կարևոր է նաև կիրառել համեմատական մոտեցում, թե ինչպիսի նմանություններ ու տարբերություններ կան երկրների միջև տվյալ ոլորտում և ինչը կարող է աշխատել կոնկրետ երկրում:

Եվգենիա Ավետիսովան, անդրադառնալով ազդեցության գնահատմանը՝ որպես քաղաքականության մշակման բարելավման գործիք, ընդգծել էր, որ լավ քաղաքականության մշակումը չպետք է նախանշվի լուծմամբ, այն պետք է լինի քննարկելի: Պետք է հստակեցվի, թե որն է նպատակը, և բարձրացվի օրենսդրության լեգիտիմությունը, այլապես մարդիկ չեն հասկանա՝ ինչու է դա արվում: Աշխատանքների իրականացման ժամանակ նա կարևորել է թիրախային լսարանը՝ ո՞ւմ հետ խորհրդակցել, ինչպե՞ս և ե՞րբ:

Աշխատաժողովն անցել է ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցներն անդրադարձել են քաղաքականության և օրենսդրության պլանավորման գործընթացի թափանցիկության, հասանելիության, շահագրգիռ կողմերի ներգրավման և միջգերատեսչական համագործակցության բարելավման հարցերին: Քննարկվել են նաև օրենսդրության կենսագործումը բարելավելու գործիքներին և ազդեցության գնահատման կառուցվածքին վերաբերող հարցեր: Ազդեցության գնահատման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ու գործարկելու համար մասնակիցներն ընդգծել են որակյալ օրենսդրություն ունենալու գաղափարի շուրջ համախմբումը:

Աշխատաժողովի առաջին օրվա ավարտին կազմակերպվել է խմբային աշխատանք, որի ընթացքում քննարկվել և ներկայացվել են Հայաստանում գործող ազդեցության գնահատման համակարգի ընթացիկ առավելություններն ու թերությունները, առաջարկվել են խնդիրների շտկման լուծման եղանակներ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում