ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներիհամար: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ցանկանում եմխոսել մեր բարեկամ երկիր Սիրիայի մասին, որտեղ իրավիճակը շարունակում է անկայնուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում:Այս ընթացքում Հայաստանը փորձելէ օժանդակելնրանց,ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով` եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծության թեմային, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել:Այդ ժամանակ ահազանգ ենք հնչեցրել երեխաներին ու դպրոցականներին պատերազմի գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ ցանկություն հայտնելով, որբոլորնայդ մասին տեղյակ լինեն: Կառավարության ղեկավարը նշեց, որերբՀՀսփյուռքի նախարարը վերադառնաՀայաստան, կառավարության հաջորդ նիստին մանրամասն կներկայացնի, թե ինչ քայլեր է իրականացնում նախարարությունը, ինչ խնդիրներ ունի լուծելու և ինչ աջակցության խնդիր կա: