Մանկական բեսթսելեր 3/4. Ապրիլին ծնողները բազմազան գրքեր են գնել փոքրիկների համար

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա ապրիլ ամսվա ցուցանիշները:«Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Ապրիլիառաջատարը«Բուկինիստ»հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար: «Բուկինիստ»-ի«Ալվան ծաղիկը» հեքիաթը երկրորդ հորիզոնականում է:

Հայտնի բժիշկի արկածներն ամփոփող«Այբոլիտ»հեքիաթն էլ բեսթսելերի երրորդ հորիզոնականում է: Մեկ այլ՝«Մութն ընկել է, ուշ է արդեն»գիրք-հեքիաթն էլ չորրորդ հորիզոնականում է:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն է: Այն լույս է ընծայել«Արևիկ»հրատարակչությունը:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

ՂազարոսԱղայանի«Հեքիաթներ» ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:

«Էդիթ պրինտ»հրատարակչության«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

«Զանգակ»հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն ութերորդ հորիզոնականում է:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելները: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»... Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված էգունագեղ նկարներով:

Իններորդ հորիզոնականում էՍուրեն Մուրադյանի կազմած«Մանկական գանձարանը», որն ամփոփում է Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի բանաստեղծություններից մինչև ժամանակակից մանկագիրների լավագույն ստեղծագործությունները:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների«Հեքիաթներ»-ն(«Արևիկ» հրատարակչություն) այս ամիս եզրափակում են աղյուսակը: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ Քանակ
1 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 109
2 «Ալվան ծաղիկը» Բուկինիստ 65
3 «Այբոլիտ» Բուկինիստ 63
4 «Մութն ընկել է, ուշ է արդեն» Բուկինիստ 60
5

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 40
6

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 31
7 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Էդիթ

Պրինտ

27
8 «100 դասական հեքիաթներ»

Զանգակ

15
9 «Մանկական գանձարանը»

Էդիթ

Պրինտ

15
10 Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» Արևիկ 15

«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր