ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատավճիռը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: «Ես միանշանակ դրական եմ գնահատում Վերաքննիչ դատարանի որոշումը: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, եթե տուժող կողմը նոր բողոք չներկայացնի, ապա Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժ ստանալուց հետո Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի, քանի որ ինքն արդեն կրել է դատարանի որոշմամբ նախատեսված պատժի մեկ երրորդը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և հավելեց, որ Վարդան Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո իրենք բողոք են ներկայացնելու ՀՀ վերաքննիչ դատարան:

Տուժող կողմի` ընդդեմ Վարդան Պետրոսյանի ներկայացրած վնասների հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցերը կրկին թողնվել են առանց քննման:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՊՈԱԿ-ի ներկայացուցչի ներկայացված քաղաքացիական հայցով՝ դատարանը վճռել է որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում Վարդան Պետրոսյանից հօգուտ ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բռնագանձել 1 միլիոն 200 հազար դրամ:

Բացի այդ` Վարդան Պետրոսյանը հօգուտ պետական բյուջեի պետք է փոխանցի նաև դատահետքաբանական փորձաքննության համար ծախսված 18 հազար 825 դրամը և ապրանքագիտական փորձաքննության 33 հազար 600 դրամ դատական ծախսերը:

2015 թվականի հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման` 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Հայերեն English Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին