Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք է նախաձեռնել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու պահանջով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք է նախաձեռնել գործարար, նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի դեմ ընտրված խափանման միջոցը փոխելու պահանջով: «Նախկին պատգամավորին, հանրության մեջ բավականին լուրջ հեղինակություն ունեցող 73-ամյա կնոջը տանում են նախնական պահման մեկուսարան, ու իրավապահ համակարգը որևէ պարզաբանմամբ հանդես չի գալիս: Ես հարցի իրավական կողմը թողնում եմ մի կողմ ու հանդես եմ գալիս որպես պատգամավոր Գոհար Ենոքյանի առողջական վիճակի մասին: Ես և իմ գործընկերները ստորագրահավաք ենք կազմակերպում` դիմելու պատկան իրավապահ մարմնին` խափանման միջոցը փոխելու համար, քանի որ տիկին Ենոքյանի առողջական վիճակն այնպիսին է, որ րոպե առաջ նրա խափանման միջոցը պետք է փոխվի: Մենք երաշխավորում ենք, որ, լինելով ազատության մեջ, խիստ վատառողջ տիկին Ենոքյանը չի վտանգի Հայաստանի դատարական համակարգի գործունեությունը»,-ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ մեկուսարանում հանդիպել է Գոհար Ենոքյանի հետ, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Ես զրուցել եմ Գոհար Ենոքյանի հետ, նա այդ մեղադրանքը համարում է դետեկտիվի ժանրի դրսևորում: Կլինի իրավապահ համակարգի տեղեկատվությունը, մենք կհասկանանք, թե ինչ գործի հետ գործ ունենք»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը` նկատի ունենալով տեղեկատվությունը, ըստ որի Ենոքյանը կասկածվում է սպանության նախապատրաստման գործում մասնակցություն ունենալու մեջ:

Գործը գտնվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության իրավասության ներքո, որտեղից, սակայն, չհաջողվեց որևէ տեղեկատվություն ստանալ:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին