ԵՄ-ն աջակցում է ԼՂ հիմնահարցի խաղաղ բանակցությունների ՄԽ ձևաչափին
1 րոպեի ընթերցում
![ԵՄ-ն աջակցում է ԼՂ հիմնահարցի խաղաղ բանակցությունների ՄԽ ձևաչափին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/05/804018.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը հաստատակամորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և համանախագահների ջանքերին, որոնց նպատակն է առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համապարփակ խաղաղ բանակցություններով լուծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԵՄԱրտաքին գործերի եվրոպական ծառայության(ԱԳԵԾ) մամուլի խոսնակի տարածած հայտարարությունում:
«ԵՄ-ն պատրաստակամ է ապագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում:
ԱԳԵԾ-ը նաև վերաթարմացրել է նախկին տարիների ԼՂՀ ընտրությունների ժամանակ արված հայտարարություններն այն մասին, որ ԵՄ չի ճանաչում այն իրավական և սահմանադրական շրջանակը, որում դրանք իրականացվում են: Հայտարարությունում նշվում է նաև, որ այս գործընթացը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարավաղի ապագա կարգավիճակը կամ ազդել բանակցային գործընթացի վրա: