Սպորտ

«Սպարտակ»-ը տրանսֆերի կհանի Յուրա Մովսիսյանին և Արազ Օզբիլիսին. «Իզվեստիա»

1 րոպեի ընթերցում

«Սպարտակ»-ը տրանսֆերի կհանի Յուրա Մովսիսյանին և Արազ Օզբիլիսին. «Իզվեստիա»

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ը կարող է տրանսֆերի հանել Հայաստանի ազգային թիմի երկու ֆուտբոլիստների` Արազ Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին:Արազ Օզբիլիսի և թուրք գլխավոր մարզիչ Մուրադ Յակինի կոնֆլիկտում «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը պաշտպանել է Յակինին: Վերջինս առաջադրանք է տվել նոր ակումբներ գտնել Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի համար: «Սպարտակ»-ը պատրաստ է վաճառել հայ ֆուտբոլիստներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ռուսական «Известия» պարբերականը:

Շաբաթվա ընթացքում Օզբիլիսը հարցազրույց էր տվել, որում քննադատել էր «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Յակինին: Ըստ ռուսական լրատվամիջոցների` Օզբիլիսն իբր ասել էր, որ Յակինը չի թողնում իրեն խաղալ «Սպարտակ»-ի հիմնական կազմում և տեղափոխել է երկրորդ թիմ: Ֆուտբոլիստը, իբր, դա կապել էր իր` հայ և Յակինի` թուրք լինելու հետ: Օզբիլիսը, սակայն, հետագայում նշել էր, որ իր խոսքերը խեղաթյուրվել են:

Լուսանկարը`ИЗВЕСТИЯ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում