Ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ազատվել է աշխատանքից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մկտրչյանն ազատվել է պաշտոնից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը ազատվել է պաշտոնից և տեղափոխվել կադրերի ռեզերվ:
Նշվում է, որ ոստիկանությունում կադրային փոփոխությունները կրում են մշտակակն բնույթ՝ ելնելով համակարգի բարելավման և կատարելագործման ռազմավարությունից:
Կարդացեք հոդվածը` Русский