ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՀԿ-ները կարող են դիմել ապրիլի 29-ից մայիսի 13-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հասա­րակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1 հասցեով կամ ուղարկվել ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակցի էլեկտրոնային հասցեին՝ marine.tovmasyan@gov.am: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք, համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված կարգի, ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա գործունեության փորձ, որոնց կանոնադրության մեջ կոռուպցիայի դեմ պայքարը նշված է որպես գործունեության ուղղություն, ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա համագործակցության փորձ միջազգային կազմակերպությունների հետ, կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ նշված ոլորտին վերաբերող իրականացրած առնվազն 5 ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն, կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր:

Հասարակական կազմակերպությունները հայտին կից պետք է ներկայացնեն այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են վերը նշված չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

Հայտերն ընդունվում են ընթացիկ տարվա ապրիլի 29-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ՝ աշխատանքային ժամերին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում