Հովհաննես Մանուկյանը մի շարք փաստաբանների հանձնել է ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի պարգևները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 27-ին մասնակցել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնելու արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան կայսրությունում ուղիղ մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Արդարադատության նախարարը ողջունել և երախտիքի խոսք է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության համար Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից Հայաստան ժամանած այն պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան պատվիրակություններին և փաստաբաններին, որոնք հայ ժողովրի կողքին են և միանում են մեր արդարացի պահանջին: Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման խնդիրն այսօր առավել քան կարևոր է, որովհետև մեր նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ այս հարցում որևէ բան չի փոխվել: «Կարծում եմ, որ թե՛ մեր երկրի փաստաբանական համայնքը, թե՛ արտասահմանում գործող փաստաբանները էական դերակատարում կարող են ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարման հարցում»,- նշել է արդարադատության նախարարը:

Փաստաբանական արվեստի ու փաստաբանի գործունեության կարևորությունն ընդգծելու համար արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկաներին հիշեցրել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որին 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանն արդարացրեց: «Բոլորս ենք հասկանում, որ արդարացման դատավճիռ չէր կայացվի, եթե չլիներ փաստաբանական հզոր աջակցությունը՝ մասնավորապես Քիլի համալսարանից դոկտոր Թեոդոր Նիմայերի ներդրած ջանքերը»-ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարի խոսքով՝ պետությունը կարևորում է փաստաբանության դերը մեր երկրում ոչ միայն որպես կարևոր մասնագիտական գործունեություն, այլ նաև որպես անձանց իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիք: «Հայաստանն այսօր սահմանադրական բարեփոխումների իրականացման ճանապարհին է: Քաղաքական ու հասարակական ուժերի ուշադրության կենտրոնում, մասնավորապես, կառավարման մոդելի հարցն է: Սակայն կա մեկ այլ՝ ավելի կարևոր հարց՝ սահմանադրությամբ երաշխավորված անձանց հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման առավել կատարյալ մեխանիզմների սահմանումը: Այդ հարցում, հարգելի փաստաբաններ, ձեր դերը անգնահատելի է և շատ կարևոր»,- ընդգծել է Արդարադատության նախարարը:

Հովհաննես Մանուկյանը շեշտել է, որ, չնայած անելիքները դեռ շատ են, բայց պետություն և փաստաբանություն համագործակցության ներկա մակարդակը կարող է համարվել բավարար: Արդարադատության նախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը էապես ամրապնդվել է որպես ինստիտուտ և այդ հարցում կարևորել ՓՊ ղեկավարության, մասնավորապես, Արա Զոհրաբյանի դերը: Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ պետությունն այս պահին փորձում է անել հնարավոր ամենը՝ աջակցելու Փաստաբանների պալատի և փաստաբանության ամրապնդմանը՝ հիմնարար օրենքների կատարելագործմամբ, շենքային պայմանների, հանրային պաշտպանների ֆինանսավորման բարելավմամբ: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հուշագիր է կնքվելու Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի միջև՝ համագործակցության համար ինստիտուցիոնալ հիմքեր սահմանելու նպատակով: «Տեղեկացված եմ, որ փաստաբանական համայնքը ցանկություն ունի ունենալ խորհրդանշական մասնագիտական օր, և այսօր պետք է հնարավոր տարբերակները ամփոփելով օր սահմանեք: Սիրով կընդունենք ձեր որոշումը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Ելույթի ավարտին արդարադատության նախարարը շնորհավորել է «ՀՀ փաստաբանական դպրոց»-ի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու կապակցությամբ և բարի երթ մաղթել նրանց: Հովհաննես Մանուկյանը փաստաբանական ինստիտուտի զարգացման գործում ներդրած ավանդի համար մի շարք փաստաբանների հանձնել է ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի պարգևները: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանների պալատի միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Մարտուն Փանոսյանը, վարչապետի շնորհակալագրով է խրախուսվել Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով պարգևատրվել է փաստաբան Ռուբեն Ռշտունին, իսկ Գայանե Խաչատրյանը՝ Արդարադատության նախարարի պատվոգրով:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում