ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ DEMYC-ի բանաձևը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և գաղափարակից այլ կուսակցությունների երիտասարդական թևերին համախմբող կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին (DEMYC): Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին Երևանում մասնակցելու համար և բարձր գնահատել Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երևանում ընդունված բանաձևը:

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին` շեշտելով դրա կարևորությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար:

Հայերեն English

ԱՄՆ-ն կասեցրել է Չինաստանից միջազգային ծանրոցների ընդունումը, ինչը սպառնում է Temu-ի նման հարթակներին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի հաղթողը Դոնի Նախիջևանի թիմն է

Նախորդ տարվա ընթացքում տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ

ՊԵԿ–ը քաղաքացու բանկային գործարքների մասին մանրամասն տեղեկատվություն չունի և չի ունենալու. Էդուարդ Հակոբյան

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային