Գերմանիայի նախագահ Գաուկը 1915թ. հայերի կոտորածներն անվանել է Ցեղասպանություն

2 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ,23ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն առաջին անգամ1915թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված արարողության համար նախապես տարածված ելույթում: Ինչպեսփոխանցում է«Արմենպրես»-ը`այդ մասին հայտնում էգերմանականDPAգործակալությունը: «Գերմանացիներս միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատվություն»,-ասել է Գաուկը:

Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին, Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ կսկսվի Բունդեսթագի լիագումար նիստը: Քննարկմանը հատկացվելու է մեկ ժամ, որի ընթացում 3 զեկույցով են հանդես գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմաբկցությունները` Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ)/Քրիստոնեասոցիալիստական միությունը(ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը: Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծը` ցեղասպանություն» եզրույթով ու հիմնավորմամբ, թե որ կոնվենցիայի որ կետով են օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»:

Գերմանիան նախկինում ընդունած հատուկ բանաձեւով դատապարտել էր 1915-ի իրադարձությունները` խուսափելով, սակայն, օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:

Հայերեն English Русский

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում