Ապրիլի 23-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 ապրիլ, 2015

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:00-ին

Մայր Տաճարում

Կմատուցվի Սբ Պատարագ: Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում` Սբ Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: (Արարողությանը մասնակցել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսները կշարժվեն «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Երևանի Բրազիլիայի հրապարակից` ժամը 14:00-ից սկսյալ):

12:00-ին

«Արմենպրես»-ի մամուլի սրահում /Սարյան 22/

Ռուսաստանի հայտնի գործարար եւ մեկենաս Գերման Ստերլիգովը հանդես կգա ԵՊՀ-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր նվիրելու թեմայով մամուլի ասուլիսով: Ասուլիսին կնախորդի ԵՊՀ գիտխորհրդի սենյակում թեմային վերաբերող փաստաթղթերի հանձնումը:

10:00-ին

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գիտխորհրդի սենյակում /5-րդ հարկ/

Ռուսաստանի հայտնի գործարար եւ մեկենաս Գերման Ստերլիգովը Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր կհանձնի ԵՊՀ-ին: Այնուհետեւ՝ ժամը 12:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հանդես կգա թեմային վերաբերող մամուլի ասուլիսով:

12:00-ին

«Նոյան Տապան» մամուլի ակումբում

Տեղի կունենա Իրան-Հայաստան բարեկամության միության եւ «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ, Հայ-իրանական Առեւտրի պալատի նախագահ, բարերար Լեւոն Ահարոնյանի ասուլիսը:Թեմա` «Իրանի հայ համայնքը և Ցեղասպանության 100-ամյա տարելիցը»։

11:00-ին

Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 30, 2-րդ հարկ)

Տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ցեղասպանության հետևանքներն ու Թուրքիայի պարտավորությունները՝ հայ և թուրք իրավապաշտպանների տեսանկյունից» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն են՝ Յուսուֆ Ալաթաշը (Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ նախագահի տեղակալ և Թուքիայիում գործող Human Rights Association–ի գործադիր խորհրդի անդամ) և Արտակ Կիրակոսյանը (Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ գլխավոր քարտուղարի տեղակալ):

12:00-ին

Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 30, 2-րդ հարկ)

Տեղի կունենա քննարկում՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խոչընդոտներն ու անհրաժեշտ զարգացումները՝ 100-րդ տարելիցին հաջորդող ժամանակաշրջանում» թեմայով: Քննարկմանը կմասնակցեն Թուրքիայից ժամանած հայտնի փորձագետ, քաղաքագիտության դասախոս, «Հրանտ Դինք» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, «Թարաֆ» օրաթերթի սյունակագիր Չենգիզ Աքթարը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

10:00-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Տեղի կունենա «24/04» համաշխարհային նվագախմբի վերջին փորձն՝ ապրիլի 24-ի «Վերածնունդ» խորագրով համերգից առաջ։ Հիշեցնենք, որ «24/04» նվագախումբը կազմված է աշխարհի 43 երկրի ավելի քան 120 երաժշտից։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։ Փորձից առաջ լրագրողները կարող են հարցազրույցներ վերցնել երաժիշտներից, մենակատարներից, դիրիժորներից և լուսաբանել աննախադեպ ձևաչափով նվագախմբի փորձն ու առաջիկա համերգի նախապատրաստական աշխատանքները։

13:30-ին

Երևանի Մարզահամերգային համալիրում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում «Հայփոստը» պաշտոնապես կմարի և շրջանառության մեջ կդնի «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Անատոլ Ֆրանս» թեմայով նամականիշը:

15:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում /Արամի 1/

Տեղի կունենա «Կոչեմ ապրողաց» խորագրով ցուցահանդես, որում ներկայացված են Ցեղասպանության ականատեսների վկայություններ` բնօրինակ լուսանկարներով, ինչպես նաև քանդված, հիմնահատակ ավերված հայկական հուշարձանների եզակի լուսանկարներ:

16:00-ին

«Լոֆթ» ժամանցի կենտրոնում

Տեղի կունենա Բեռնար Վերբերի«Պատմվածքների ժողովածու» գրքի շնորհանդեսը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը