Հասարակական

Հայաստանի քաղաքացուն տուգանել են Կրեմլում ահաբեկչության մասին կեղծ ահազանգի համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքացուն տուգանել են Կրեմլում ահաբեկչության մասին կեղծ ահազանգի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի հաշտարար դատարանը 20 հազար ռուբլու չափով տուգանել Է Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանին, որը, գտնվելով ՌԴ-ում, ոստիկանությանը կեղծ տեղեկատվություն Է հայտնել Կրեմլում նախապատրաստվող պայթեցման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի դատախազությանը:

Միջադեպը, որի համար 37-ամյա Առաքելյանը կալանքի տակ Է պահվել մի քանի ամիս, տեղի Է ունեցել հունվարի 15-ին:

«Դատարանում պարզվել Է, որ Առաքելյանը, անօրինականորեն գտնվելով Ռուսաստանի Դաշնության տարածքում, ցանկանալով ուշադրություն գրավել իր վրա, հեռախոսով զանգահարել Է հերթապահ մաս… եւ կանխահայտ սուտ տեղեկատվություն հայտնել Կրեմլում նախապատրաստվող պայթեցման մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Դատական նիստում մեղադրյալը զղջացել Է արարքի համար: Սկզբնապես դատարանը Առաքելյանին պատիժ Էր նշանակել 100 հազար ռուբլի տուգանքի տեսքով, սակայն պատիժը սահմանելիս հաշվի Է առել նախնական հետաքննության ընթացքում կալանքի տակ նրա գտնվելու ժամկետը եւ դրանով իսկ տուգանքը նվազեցրել Է մինչեւ 20 հազար ռուբլի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում