Քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների խնդիրները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ապրիլի 18-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման պլանը և ստորաբաժանումների խնդիրները:

Վլադիմիր Գասպարյանն առանձին-առանձին անդրադարձել է աշխատանքի բոլոր ոլորտներին՝ կարևորելով, մասնավորապես, բացատրական աշխատանքը սպասարկման բնագավառի աշխատողների, հասարակական տրանսպորտի և տաքսի ծառայությունների վարորդների, բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով հասարակության աջակցությունը բոլորիս համար պատասխանատու այս օրերին աշխարհին իսկապես հայ ու հայեցի ներկայանալու համար:

Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է անել առավելագույնը երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ, իրականացնել անթերի ցերեկային և գիշերային ծառայություն, առկա տեխնիկական միջոցներով և ոստիկանի պրոֆեսիոնալ պատրաստականությամբ ապահովել քաղաքացիների անվտանգությունը զանգվածային միջոցառումների ժամանակ, կարգավորել ժողովրդի հոսքը Մայր աթոռի տարածքում և դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անհրաժեշտ աշխատանք տանել համայնքներում, ձեռնարկել բոլոր միջոցները անցանկալի դեպքերից և արտակարգ իրավիճակներից զերծ մնալու համար:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին հրահանգել է առանձնակի ուշադիր լինել արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների, վերակարգերի, ճանապարհային ոստիկանության պարեկախմբերի մասնագիտական պատրաստականությանը, արտաքին տեսքին, նրանց անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ապահովելու և բազմաթիվ այլ խնդիրների, որոնց լուծմամբ է պայմանավորված ոստիկանության միջոցառումների պլանով նախատեսված գործողությունների անխափան իրականացումը:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ առաջիկա օրերին ոստիկանությունում գործելու է համակարգող շտաբ, որը կվերահսկի աշխատանքի բոլոր ուղղությունները և կապահովի ստորաբաժանումների հստակ փոխգործակցություն, ինչը ոստիկանությանն առաջադրված խնդիրների իրականացման գրավականն է:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին