Արցախ

Հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանն այցելել է Արցախ

1 րոպեի ընթերցում

Հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանն այցելել է Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ընդունել է հայկական ծագում ունեցող, հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ նրան ուղեկցող` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, արծարծվել են Արցախի կյանքին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում հատուկ հարգանք են տածում Անտոնիա Արսլանի ու նրա ստեղծագործությունների հանդեպ եւ բարձր են գնահատում նրա ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը տարբեր երկրներում ներկայացնելու գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում