ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր մարզիկ, հայկական ֆուտբոլի իսկական լեգենդ Հարություն Քեհեյանի մահվան մասին:Հարություն Քեհեյանն ավելին էր, քան մարզիկը՝ որպես հայկական սպորտի հաջողությունների խորհրդանիշ, ում միջոցով մեր ֆուտբոլն իսկապես հայտնի դարձավ Հայաստանի սահմաններից դուրս, ում խաղը դիտարժան ու հետաքրքիր էր, ում ներկայությունը խաղադաշտում թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ սպասված ու վստահություն ներշնչող էր, ում մարզական կենսագրությունը սպորտին արժանապատվորեն ու սրտանց նվիրվելու վառ օրինակ է: Այդպիսին էր նաեւ նրա՝ ազնիվ մարդու, հայրենասեր հայի եւ հուսալի ընկերոջ ամբողջ կյանքը:

Անկեղծորեն ցավակցում եմ Հարություն Քեհեյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, ընկերներին ու նրա երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում