Ֆրանսահայ դերասանը Հայոց ցեղասպանությունը նմանեցնում է երբեք չսպիացող վերքի

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը «Ֆրանսահայերի պատմությունը» հաղորդման շրջանակում խոսել է Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձել իր անցյալին, նախնիների պատմությանն ու կոչ արել Թուրքիային ճանաչել նախորդ դարասկզբին կատարած ոճիրն ու նոր էջից սկսել իր պատմությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աբգարյանը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը նման է մի վերքի, որը չի սպիանում եւ թույլ էլ չի տալիս մոռանալ կատարվածը: «Այդ վերքը բաց է: «Անհնար է մոռանալ այդ ցավն, ու այն պետք է ապագա սերունդներին, այդ թվում՝ թուրքերին, հիշեցնի 100 տարի առաջվա կատարվածը: Այն պետք է պահանջի, որ նման դեպքեր հետագայում այլեւս երբեք չկրկնվեն»,- ասել է Աբգարյանը:

Խոսելով Թուրքիայի մասին, դերասանն առավելապես իր խոսքը կառուցել է ապագայի գաղափարի վրա` շեշտելով, որ Թուրքիայում այսօր կա քաղաքացիական հասարակության, մի սերունդ, որը ընդունում է իր նախնիների կատարածը:

«Հայ եւ թուրք հասարակություննեը պետք է իրենց ապագան կառուցեն արդարության հիմքի վրա»,- ընդգծել է նա: Աբգարյանը շեշտել է, որ այսօր սփյուռքում բնակվող 7 միլիոն հայերը, ովքեր Ցեղասպանությունից փրկվածների սերունդներն են, իրենց ջանքերն են ներդնում պատմական արդարության ճանաչման համար: Նա անդրադարձել է նաեւ Մերձավոր արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին` նկատելով, որ եթե քաղաքակիրթ մարդկությունը դասերը քաղեր անցյալից, ապա այսօր Իրաքում եւ Սիրայում ցեղասպանություն չէր լինի:

«Այսօր տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ մենք պետք է անցյալից դասեր քաղենք, քանի որ միայն դատապարտելով կկարողանանք կանխել մարդկության դեմ հանցագործությունների կատարումը»,- նշել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան