Դատարանը հրապարակեց վճիռը Գառնու տաճարի նկատմամբ վանդալիզմի գործով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն (Եղվարդի նստավայրում) այսօր` ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839 հազար 390 ՀՀ դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը:

Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26-ին նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակության հուշարձանի` «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Վանդալի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից: Քրեական գործով տուժող կողմ էր ճանաչվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Դեպքին հաջորդող օրերին ՊՈԱԿ-ի միջոցներով հուշարձանի վրա կատարված գրառումը մաքրվել էր: Միաժամանակ հանցագործությամբ պատճառված վնասը` 839 հազար 390 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջով ՊՈԱԿ-ը հայցադիմում էր ներկայացրել դատարան, որն ամբողջությամբ բավարարվել է:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին