Իրավունք

Համաներում հայտարարելու հարցադրում ներկայում գոյություն չունի. Հովհաննես Մանուկյան

1 րոպեի ընթերցում

Համաներում հայտարարելու հարցադրում ներկայում գոյություն չունի. Հովհաննես Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 16ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեռևս չի կարող հստակ նշել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանում համաներում կկիրառվի՞, թե ոչ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանուկյանն այդ մասին նշեց՝ անդրադառնալով հարցին, թեինչպես է վերաբերվում հաճախակի դարձած համաներումներին և արդյոք դրանով չի՞ լուծվում գերծանրաբեռնված կալանավայրերի խնդիրը։

«Թե որքանով կթեթևանա կալանավայրերի ծանրաբեռնվածությունը, կախված է նրանից, թե համաներումն ինչ ծավալ կկազմի։ Այս պահին հնարավոր չէ այդ մասին ասել, պարզ էլ չէ այժմ՝ համաներում կլինի՞, թե ոչ։ Նման հարցադրում այս պահին գոյություն չունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ համաներումը նպատակ չունի ուղղել դատական սխալները կամ թեթևացնել կալանավայրերի ծանրաբեռնվածությունը: Ըստ նախարարի՝ այն ունի այլ նպատակ: Արդարադատության համակարգը, Մանուկյանի դիտարկմամբ, զերծ չէ դատական սխալներից։ «Դա երկրում իրավական համակարգի անկատարության հետևանք է, և քայլերը պետք է շարունակենք՝ այդ սխալները վերացնելու համար»,-ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում