GRECO պատվիրակությունն այցելել է ՀՀ սահմանադրական դատարան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի» (GRECO) մոնիտորինգային գործընթացի շրջանակում, գնահատման 4-րդ փուլի զեկույցը պատրաստելուց առաջ, Հայաստանում է գտնվում գնահատողների պատվիրակությունը: Ապրիլի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունել է պատվիրակությանը` Միքայել Յանսենին, Ֆրանկ Ռաուին, Դիանա Կուրպնիեչեին, Դրաժեն Յելենիչին և Տիբոր Կատոնային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքով, մասնավորապես, սահմանադրական պատասխանատվության հարցին իշխանությունների դրսևորած վերաբերմունքին: Հարցադրումներ են եղել, թե իշխանության հայեցողության սահմանների հետ կապված ինչպիսի մոտեցումներ են առաջ քաշվում, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտում բարեփոխումներն ինչ հիմնական խնդիրների լուծման են վերաբերում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում