Սփյուռք

Քիմ Քարդաշյանի ընտանիքին դիմավորել են Երուսաղեմի հայկական եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի ընտանիքին դիմավորել են Երուսաղեմի հայկական եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ արդեն Երուսաղեմում է: Լրատվամիջոցները համացանցում տարածել են Երուսաղեմում արված նրանց լուսանկարները և տեսանյութը, թե ինչպես են նրանց դիմավորում հայկական եկեղեցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ իսրայելական լրատվամիջոցները նշել են, որ 34-ամյա Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենահայտնի կանանցից մեկն է և «Թվիթեր»-ում ունի ավելի քան 30 միլիոն, Instagram-ում՝գրեթե 30 միլիոն հետևորդ:

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն ապրիլի 13-ին կարճատև այցելով ժամանել է Իսրայել: Նրանք Իսրայել են մեկնել Սուրբ Երկրում իրենց դստերը մկրտելու միակ նպատակով, ով հունիսին կդառնա երկու տարեկան:

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լուսանկարը` ynet.co.il

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում