Իրավունք

Դատարանը մեղմացրել Է Լեւոն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Դատարանը մեղմացրել Է Լեւոն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի գործը «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործից անջատվել է եւ այժմ գտնվում է առանձին վարույթում, գործում մնացել է միայն մեկ էպիզոդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել է նրա փաստաբանը:

«Մեր գործն առանձին վարույթում է, եւ նրա նկատմամբ մնացել է միայն մեկ էպիզոդ՝ կապված Իգոր Իզմեստեւից (նախկին սենատոր, որն այժմ ցմահ դատապարտաված է սպանությունների կազմակերպման համար) միջոցների հափշտակման հետ»,-ապրիլի 13-ին հայտարարել է դատապաշտպանը Մոսկվայի Բասմանյան դատարանում:

Այսպիսով, Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները մեղմացվել են:Դատարանում ելույթ ունեցած դատախազը հայտնել է, որ Հայրապետյանի գործով հետաքննությունը կավարտվի մոտ ժամանակներս:

«Հայրապետյանի գործն այժմ գտնվում է առանձին վարույթում, նրա գործով հետաքննությունը շուտով կավարտվի: Իսկ մյուս էպիզոդները դեռեւս լրացուցիչ հետաքննություն են պահանջում»,-պարզաբանել է դատախազը:

Լուսանկարը` Коммерсантъ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում