Իրավունք

Արդարադատության ակադեմիան ու ԼՂՀ դատարանների խորհուրդը ստորագրել են փոխըմբռման հուշագիր

1 րոպեի ընթերցում

Արդարադատության ակադեմիան ու ԼՂՀ դատարանների խորհուրդը ստորագրել են փոխըմբռման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն ու ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ, Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Նարինե Նարիմանյանը համագործակցության վերաբերյալ փոխմբռման հուշագիր են ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից, կարևորելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դատական համակարգերի կատարելագործումն ու գործունության արդյունավետության բարձրացումը՝ կողմերն ընդգծել են երկկողմ շփումների ակտիվացման անհրաշետությունը:

Արդարադատության ակադեմիան ԼՂՀ դատավորների, դատավորների թեկնածուների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումն իրականացնելու է համապատասխանաբար առկա և հեռավար ուսուցման կազմակերպման միջոցով:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Կարեն Ղարայանը և ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնակատար Մարատ Ավանեսյանը:

Քննարկվել են դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստմանն առնչվող հարցեր: Այս տարեվերջին Ակադեմիայի ունկնդիրների թվում առաջին անգամ կլինեն նաև դատավորի թեկնածուներ ԼՂՀ-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում