Մշակույթ

Հարյուր պարախմբերի անդամներ կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը պարի միջոցով

2 րոպեի ընթերցում

Հարյուր պարախմբերի անդամներ կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը պարի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հարյուր պարախմբերի հինգ հազար մասնակիցներ Ցեղասպանության տարելիցին նվիրված քայլերթ են նախաձեռնել: Ապրիլի 11-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը:

«Ապրիլի 26-ին պարախմբերը քայլերթ են կատարելու դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշահամալիրի հարակից տարածքում «Ծանդր գովնդ կոտրոցի» պարն ենք պարելու ու հիշատակելու ենք Ցեղասպանության անմեղ նահատակներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Գևորգյանը:

Նրա խոսքով՝ սա Ցեղասպանության զոհերին լավագույն խոնարհումն է:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում