Հայերի մասին իտացալիներն այլևս չեն մոռանա. Նեապոլում տպավորությունն է փոխանցում Միլանում ՀՀ պատվո հյուպատոսը

2 րոպեի ընթերցում

ՆԵԱՊՈԼ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու հայերի մասին իտացալիներն այլևս չեն մոռանա. այս տպավորությունն է ստացել Միլանում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պյետրո Քուչուկյանը՝ Նեապոլում մասնակցելով Գրիգոր Լուսավորչի մասունքների՝ գանգի վերազետեղման ու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ձոնված խաչքարի օրհնության առիթով եկեղեցական արարողությանը: «Այս միջոցառումը ևս մեկ առիթ էր, որ Իտալիայում բարձր հնչի հայի անունն ու դեռ շատ երկար ժամանակ Հայաստանի հոգեւոր ու մշակութային արժեքների մասին հիշեն իտալացիները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատվո հյուպատոսը:

Նա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Նեապոլի եկեղեցական արարողությունից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի, հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության համար պարգևատրվեց Մովսես Խորենացու մեդալով: Այն խրախուսիչ ու պարտավորեցնող է, եւ պատվո հյուպատոսը պատրաստվում է շարունակել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին տեղեկացնելու գործը՝ իր աշխատությունների շարքը համալրելով այն օսմանցիների մասին պատմություններով, որոնք օգնել են հայերին՝ անգամ կյանքի գնով ու հենց թուրքերի ձեռքով իրենց մահկանացուն կնքել դավաճանի պիտակով: Նա աշխատանքների շարք ունի՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարիներին հայերին օգնության ձեռք մեկնած ամերիկացի, ֆրանսիացի, գերմանացի, ավստրիացի ու այլ ազգերի ներկայացուցիչ բարեգործներին, միսիոներներին:

Նեապոլի Գրիգոր Լուսավորիչ կամ, ինչպես իտալացիներն են կոչում, Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցում ապրիլի 11-ին տեղի ունեցավ պատմական իրադարձություն հայերի հոգևոր կյանքում. Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք մի քանի հարյուրամյակ պահվել են մասունքարանում, վերազետեղվեցին եկեղեցու մատուռում, իսկ եկեղեցու մուտքի մոտ տեղադրվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար՝ Հին Ջուղայի հայկական խաչքարներից մեկի կրկնօրիկանով:

Ի դեպ, եկեղեցու տարածքում մենաստան է գործում, որտեղ 27 միանձնուհիներ կան:

Հայերեն English

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը