Հալեպում հրթիռակոծությունից մի քանի հայեր են վիրավորվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 10-ի երեկոյից մինչև առավոտ պայթյունները չեն դադարել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն՝ ավելացնելով, որ բավական ծանր օր է եղել Հալեպի համար, գրանցվել են բավական մեծ չափերի վնասներ, մարդկային կորուստներ:

«Մենք զոհ չունենք, սակայն կան մի քանի հայ վիրավորներ»,- նշեց Ռեիսյանը:

Տեղեկություններ կան այն մասին, որ Սուլեյմանիա հայաշատ թաղամասում ռմբակոծությունների հետևանքով վնասվել է «Սիմոն Վրացյան» կենտրոնը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Հալեպի բնակելի թաղամասերում ռմբակոծության հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 47 մարդ, այդ թվում՝ 11 երեխաներ և 17 կանայք: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ռումբերն ընկել են Սուլեյմանիե և Սեյիդ Ալի թաղամասերում: Սուլեյմանիե թաղամասում 5 շինություններ են ավերվել:

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Լուսանկարը`SANA

Հայերեն Русский

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է