Նախագահ Սարգսյանը հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում կայունության պահպանման համար կարևոր է Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությանը (ՀԱՊԿ): «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգասյանըˋ անդրադառնալով է տարածաշրջանային անվտանգության հարցերին և Վրաստանիˋ ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներին:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Վրաստանի հետ և պարտավոր ենք հարգանքով վերաբերվել մեր հարևանի ընտրությանը: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր երկիր, տարբեր միություններ ընդգրկվելիս կամ իր ազգային գերակայություները սահմանելիս, այնուամենայնիվ, պետք է ելակետ ունենա այն, որ դա բացասաբար չազդի տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի վրա: Մեր ելակետն այն է, որ անվտանգությունն անբաժանելի և փոխլրացնող է»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահի խոսքովˋ 21-րդ դարում այնքան մարտահրավերներ կան, որ պետությունները պարզապես ի վիճակի չեն միայնակ պայքարել այդ մարտահրավերների դեմ, և միությունների մեջ ներգրավվելը պարզապես անհրաժեշտություն է դառնում:

Հայաստանի Նախագահի դիրքորոշմամբˋ հիմա ամենակարևորն այն է, որ Հայաստանի անդամակցությունը մեկ միությանը, և Վրաստանի անդամակցությունը կամ համագործակցությունը մեկ այլ միության հետ չհանգեցնի մեր տարածաշրջանում տիրող իրադրության վատթարացմանը: «Վրաստանի դիրքորոշումից չափազանց շատ բան է կախված մեր երկրներում կայունության պահպանման առումով: Ես համոզված եմ, որ չի գա այն ժամանակը, երբ մենք վատ հարաբերություններ կունենանք Վրաստանի հետ հենց այդ պատճառով: Կարծում եմ, իրավիճակը նույն կերպ է ընկալում նաև Վրաստանի ղեկավարությունը: Վրաստանի ղեկավարության կողմից որևէ քայլ չենք տեսել, որը կարող էր հանգեցնել իրավիճակի սրման»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով