Իրավունք

Ստացվել են Ավետիսյանների սպանության գործով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները

1 րոպեի ընթերցում

Ստացվել են Ավետիսյանների սպանության գործով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, եզրակացությունների համաձայն, տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով։

Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի պարբերաբար տեղեկության տրամադրումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում