Կինոարվեստի հրաշագործը. մեկնարկել են «Անրի Վերնոյի օրերը Երևանում»

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վերնոյի ավանդը և արվեստը գնահատողները մի քանի օր շարունակ հնարավորություն կունենան մասնակցել անվանի մտավորականին նվիրված միջոցառումներին: Ապրիլի 2-ին Երևանի կամերային պետական թատրոնում մեկնարկեց «Անրի Վերնոյի օրերը Երևանում» խորագրով միջոցառումներրի շարքը, որը կտևի մինչև ապրիլի 5-ը: Գրքի շնորհանդես, փողոցի, կինոդահլիճի բացման արարողություններ, ֆիլմերի ցուցադրություններ… Վերնոյին նվիրված այս միջոցառումները հարգանքի տուրք են անվանի արվեստագետին:

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Վերնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետի որդին` Պատրիկ Մալաքյանը, բազմաթիվ արվեստասերներ: «Այս գիրքը, այնուհետև նաև ֆիլմը իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա հոգու պարտքն է»,- իր գործի մասին ասել է Անրի Վերնոյը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը Վերնոյին բնորոշեց որպես կինոարվեստի հրաշագործ: «Անրի Վերնոյը նկարահանել է 42 ֆիլմ, մի շարք ֆիլմերում հանդես է եկել որպես դերասան, պրոդյուսեր: «Մայրիկ» գիրքը վերահրատարկվել է և նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին: Ինքը` Վերնոյն ասում էր, որ դա իր հոգու պարտքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անետա Երզնկյանը:

Գիրքը ֆրանսերենից թարգմանելէ Սոֆիկ Ավագյանը: Հայերեն տարբերակը հրատարակվել է 1988 թվականին՝ ԱՄՆ-ում, վերահրատարակվել` 2015 թվականին Երևանում:

Պատրիկ Մալաքյանը հայտնեց, որ շուտով Հայաստան կժամանի նաև Վերնոյի դուստրը:

«Այս գրքի շնորհիվ աշխարհում շատ համայնքներ գտան իրար: Հայրս հրավիրվել էր մի հաղորդման, որտեղ պիտի իր կյանքից պատմություն պատմեր, և նա ներկայացրեց այն սերը, որ տածում էր իր մոր և մորաքույրների հանդեպ: Մեկ շաբաթ անց նրան զանգահարում են, և ասում, որ հաղորդումից հետո նամակ են ստացել և ցանկանում են այն ուղարկել իրեն: Պարզվեց, որ նա այնքա՜ն նամակներ էր ստացել, որոնց մեջ գրված էր, որ շատերն այդ հաղորդումը դիտելուց հետո զանգահարել են և ասել իրենց մայրիկին, որ սիրում են նրան: Հետո նա գրեց «Մայրիկը». գիրքն ունեցավ մեծ հաջողություն»,- ընդգծեց Պատրիկ Մալաքյանը:

Նա կարևորեց Անրի Վենոյին նվիրված միջոցառումների անցկացումը: «Հայրս ինձ չի պատկանում. նա ձեզ է պատկանում: Ես շատ եմ զայրանում, որ նա ինձ այդպես էլ հայերեն չսովորեցրեց»,- հավելեց Մալաքյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը միջոցառումների անցկացման համար:

Ապրիլի 4-ին Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի հարակից փողոցը հանդիսավորությամբ կկոչվի Անրի Վերնոյի անունով, որտեղ կբացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Նույն օրը ԵԹԿՊԻ երկրորդ հարկում կբացվի Անրի Վերնոյի անվան կինոսրահը, այնուհետև կանցկացվի Վերնոյին նվիրված հուշ-երեկո. կներկայացվեն արվեստագետի կենսագրությունից դրվագներ: Ապրիլի 5-ին էլ «Համազգային» թատրոնում կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերը:

Կինոռեժիսոր Անրի Վերնոյը (ԱշոտՄալաքյան) ծնվել է Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում 1920թ.-ին: 1924թ. ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաք` միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո, անցել է լրագրողական գործունեության: 1945թ.-ին Անրի Վեռնոյ կեղծանունով Հայ Դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել «Մարսելյեզ» թերթում: 1947թ.-ից անցել է կինոյի ոլորտ: Նկարահանելէ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951թ. ասպարեզ է հանել իր առաջին` «Մեռածների սեղան» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել նրա հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց համագործակցությամբ ավելի քան 40 կինոնկար է նկարահանել: 1980թ.-ին այցելել է Հայաստան: 1996թ.-ին արժանացել է «Սեզար» մրցանակի: Կյանքի վերջին տարիներին նկարահանել է «Մայրիկ» և «Պարադի փողոց, թիվ 588» լիամետրաժ ֆիլմերը, որոնցում արտացոլել է իր մանկության և պատանեկության տարիները, հայերի չարչարանքները: Մահացել է Ֆրանսիայի Բանյոլե քաղաքում 2002թ.-ին:

Հայերեն English Русский

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին