Իրավունք

Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստը հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստը հետաձգվել է և կայանալու է ապրիլի 21-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Ես միջնորդեցի երկու շաբաթով հետաձգել դատական նիստը, քանի որ բողոքարկման ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբաններ Մարի Դոզեն եւ Ժիրայր Չոլակյանը դեռևսչեն ստացել Վերաքննիչ դատարան ներկայացված մեղադրողի և տուժող կողմերի բողոքների թարգմանությունները, ինչի պատճառով չեն կարող դիրքորոշում հայտնել բողոքի կապակցությամբ»,-նշեց նա:

2015 թվականի հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման` 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում