Իրավունք

Ոստիկանը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Դիանա Մ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 10-ին` ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը փողոցում կանգնելու համար դիտողություն է արել իրեն և պահանջել է հեռանալ: Մերժում ստանալով` ոստիկանության աշխատակիցը բռնություն է կիրառել իր նկատմամբ` բռնելով մազերից գլուխը հարվածել է հարակից կրպակի դռանը, որից հետո բռունցքով հարվածներ է հասցրել գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Քաղաքացի Դիանա Մ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակցի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում