Հովհաննես Մանուկյանը ՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ քննարկել է ՔԿՀ-ներում տուբերկուլյոզի կանխարգելման հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց պրոֆեսոր Միշել Կազաչկինին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարի անձնական կայքից, ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ ծանոթ է նրա աշխատանքային գործունեությանը և պատրաստ է լսելու պրոֆեսորի ներկայացրած մեկնաբանությունները քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման խնդիրների շուրջ:

Միշել Կազաչկինը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարում Հայաստանը առաջավոր դիրքերում է: Նա նշել է, որ այդ վարակները անհավասարության արդյունք են և հիմնականում անդրադառնում են հասարակության խոցելի և անտեսված խմբերի վրա:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում պահվող վարակակիրների և հիվանդ դատապարտյալների բուժման ընդհանուր վիճակին՝ պրոֆեսորը նշել է, որ առաջընթացը նկատելի է, և օրինակելի փորձ կարող է դառնալ քաղաքացիական կյանքում բուժման արդյունավետ շարունակականության համար:

Հանդիպմանը քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում հաջողությամբ կիրառվող մեթադոնային փոխարինող բուժման արդյունքները: Այդ բուժման արդյունքում գրանցված շահառուների թիվը նախորդ տարիների համեմատությամբ 7 անգամ մեծացել է: Կամավոր բուժման նպատակը արդյունավետ կերպով ապօրինի թմրամիջոցների կախվածությունից հիվանդին օրինական թմրամիջոցի դաշտ փոխադրումն է:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժնի պետ Արա Հովհաննսիյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում առկա հիվանդ դատապարտյալների բուժման եղանակները՝ ընգդգծելով քրեակատարողական բոլոր հիմնարկներում պահվող դատապարտյալների մոտ տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերմանն ուղղված սիստեմատիկ ստուգումների կարևորությունը:

Հանդիպման ավարտին մտահոգիչ համարելով բուժման և կանխարգելման ծախսատարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնացը կարևորել է ՀՀ կառավարության ջանքերը հիվանդությունների դեմ պայքարում առավել գործուն դարձնելը: Արձագանքելով պրոֆեսորի մտահոգությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը շեշտել է, որ հիվանդությունների կանխարգելումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, ինչպես նաև դրանց երիտասարդացման բացառման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Բերելով քրեակատարողական հիմնարկների օրինակը՝ նախարարը հավաստիացրել է, որ հիվանդ դատապարտյալները ստանում են համապատասխան դեղորայքային բուժում և հոգեբանական աջակցություն: Նա փաստել է, որ հոգեբանական աշխատանքներ են տարվում նաև մյուս դատապարտյալների շրջանում, ինչը պակաս կարևոր չէ հիվանդությունների կանխարգելման և համաճարակի ռիսկերը նվազեցնելու գործում:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում